կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 11:41
Քաղաքական

Եթե մենք չկերակրենք մեր երաժշտությունը, կկերակրենք մեր թշնամու երաժշտությունը․ Արթուր Մանուկյան

Ազգային ժողովը շարունակում  է քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ թեկնածու Արթուր Մանուկյանի ընտրության հարցը։ 

Նա ներկայացրեց իր կենսագրությունը երաժշտական, թատերական անցյալը և նշեց, որ օտար ելևէջներին պարտվում ենք։ «Երաժշտությունը հոգի է կերտում, եթե մենք մեր երաժշտությանը տեղ չտանք, չկերակրենք մեր երաժշտությունը, կկերակրենք մեր թշնամու երաժշտությունը։ Մեր պատմությունը սկսում է հույզերից, մտքերից, հոգուց, և եթե մենք նույն երաժշտության վրա ուրախանում և տխրում ենք, ինչ մեր թշնամիները, ուրեմն կարո՞ղ է ինչ–որ մեկը թշնամի չէ, կամ ինչ–որ մեկ ուրիշն է թշնամի»,– ասաց նա և նշեց, որ ռաբիս երաժշտությունը համարում է թշնամի։

Մանուկյանը նշեց, որ մանկական հաղորդումներ, ֆիլմեր չունենք, իսկ ինչ վերաբերում է հնչող հայերենին, ապա նա մտահոգություն հայտնեց, որ հայոց լեզուն դառնալու է շուկայի լեզու, և կարևորեց հեռուստատեսությունից արևմտահայերենի հնչելը։

 

Արթուր Մանուկյանն անդրադարձավ հեղինակային իրավունքների պահպանման հարցերին։ «Մեր սերիալները նայելով՝ կարելի է մտածել՝ հայ ժողովուրդը երեք հույզ ունի՝ մուննաթ, արգեսիա, վախ։ Ասենք Վաչիկը Խաչիկի հետ մուննաթով խոսում է, նա ասում է՝ սենց ագրեսիայով չխոսաս ու հիմնականում կինը վախենում է։ Եթե հացթուխը իր հացը թխի նենց, ոնց որ դերասանն է կատարում այդ դերը, հացը կտաք գլխին»,–ասաց նա և նշեց, որ սերիալներում դերասանի, ռեժիսորի, սցենարիստի աշխատանք կա։

«Հայաստան» դաշինիք անդամ Արթուր Խաչատրյանը հիշեցրեց երեկվա կառավարության նիստը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսուցիչը ցանկանում է դառնալ պարեկ, իսկ Արթուր Մանուկյանը ասաց, որ տեղյակ չէ այդ մասին։ «Հավանաբար չեք հետևում կառավարության նիստերին, շնորհավորում եմ, Ձեր նյարդերը չեն քայքայվի ավելի երկար, երջանիկ ապրեք»,–ասաց Արթուր Խաչատրյանը և հետաքրքրվեց, թե համաձայն է այդ մոտեցման հետ, որ լավ է, որ ուսուցիչը ցանկանում է դառնալ պարեկ։

«Ցանկացած մեկը, ով ուզում է դառնալ պարեկ, պետք է դառնա պարեկ, որովհետև եթե ուսուցիչը ուզում է դառնալ պարեկ, ուրեմն ինքը ուսուցիչ չի ծնվել, սխալ տեղ է եկել »,–ասաց նա։

Իսկ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը ՀՌԱՀ կարգավորող հանձնաժողովի լիազորությունները չի պատկերացնում, այլ պարզապես զրույց է վարում։