|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթը մեկնարկել է:
Մրցույթի բացման արարողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հիշեց, որ Արամ Խաչատրյանը, առաջին անգամ իր կնոջը տեսնելով, նման բնութագիր է տվել. «Բացվեց դուռը, եւ ներս եկավ երջանկությունը»:
«Ահա ամեն անգամ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները լսելիս, այնպիսի զգացողություն է, որ կարծես բացվում է դուռը, եւ ներս է մտնում երջանկությունը»,- նշեց նախարարը:
Նրա կարծիքով` Արամ Խաչատրյանի երաժշտությունը ցնցում է իր հզորությամբ, արեւի լույսով։
«Նրա երաժշտությունը, թեեւ համամարդկային է, սակայն, միեւնույն ժամանակ, նաեւ ներազգային: Սրտից է ծնվում նրա երաժշտությունը եւ գնում դեպի սիրտ»,- ասաց Հ. Պողոսյանը:
Մրցույթի բացման ընթացքում հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր, համաշխարհային դաշնամուրային մրցույթի մրցանակակիր Արմեն Բաբախանյանը, որին հանդիսատեսը «չէր թողնում», որ հեռանա բեմից:
«Շատ մեծ ակնկալիքներ ունեմ` մրցույթի հետ կապված: Կարծում եմ, որ լավագույնները հաղթելու են, եւ տաղանդավոր երեխաները կարողանալու են աշխարհում ներկայացնել Խաչատրյանի երաժշտությունը»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրուցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: