կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 13:37
Մշակույթ

Արամ Սաթյանի երաժշտությունը ժամանակ չի ճանաչում

Արամ Սաթյանի երաժշտությունը ժամանակ չի ճանաչում

Սեպտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա կոմպոզիտոր Արամ Սաթյանի հեղինակային երեկոն:

Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես հին եւ սիրված, այնպես էլ բոլորովին նոր երգեր, անգամ` հատվածներ օպերաներից` ՀՀ Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և բալետային խմբի մասնակցությամբ: Համերգի դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը, խմբավարը` Կարեն Սարգսյանը:

Երգչուհի Սյուզան Մարգարյանը, ով 25 տարուց ավելի է` երգում է Սաթյանի երգերը, սեպտեմբերի 14-ին նույնպես պետք է մասնակցի կոմպոզիտորի ստեղծագործական երեկոյին. «Արամ Սաթյանի երաժշտությունը ժամանակ չի ճանաչում. ես մեծացել եմ նրա երգերի ներքո»:

Նշենք, որ կոմպոզիտորի երգերը կատարելու են Ռաիսա Մկրտչյանը, Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Մհերը, Անահիտ Շարյանը, Աննա Խաչատրյանը...