Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Վարպետ Բզեզն ամռան մի օր
Դպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մժեղ, մրջյուն, մլակ, մոծակ...
Հովհաննես Թումանյանի այս ստեղծագործության օրինակով էլ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը բացել է «Բզեզի դպրոց» ամառային պարտեզը, որտեղ հաճախում են 4-6 տարեկան երեխաներ:
Թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու Կիմա Ավագյանի խոսքերով` մանկապարտեզը գործում է շաբաթական 2 օր` երեքշաբթի եւ շաբաթ օրերին: Ներկա պահին մանկապարտեզ հաճախում է 14 երեխա, որտեղ փորձում են անել անգամ անհնարինը` երեխաների օրը հեքիաթային դարձնելու համար:
«Դասընթացների ժամանակ երեխաներին սովորեցնում ենք գրել, հաշվել, նկարել, նաեւ պատմում ենք մի շարք պատմություններ կենդանիների, բնության, ինչպես նաեւ կենցաղային առարկաների մասին` իհարկե, համապատասխանեցնելով նրանց տարիքին, լեզվին, ընկալմանը»,- նշեց Կ. Ավագյանը` հավելելով, որ ամառային պարտեզում կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ժամանակ երեխաները այցելում են թատրոններ, թանգարաններ, նաեւ կենդանաբանական այգի:
Նրա կարծիքով` թանգարանային կրթական ծրագրերում անհրաժեշտ է արտասահմանյան փորձը: «Այսօր, օգտվելով գրքերից, ինտերնետից եւ մի շարք այլ տեղեկատվական աղբյուրներից, փորձում ենք մինիմալ գիտելիքներ տալ երեխաներին, բայց ունենալով արտասահմանյան փորձ` ծրագրերի շրջանակն էլ ավելի կընդլայնվի»,- կարծում է Կ.Ավագյանը:
Ինգա Գրիգորյանը, ով «Բզեզի դպրոց» ամառային պարտեզի սաներից է, ասաց, որ սիրով է հաճախում մանկապարտեզ: «Այստեղ նկարում ենք, հաց ենք ուտում, խաղում ենք, պարում, տառերն ենք սովորում եւ, ամենակարեւորը, սիրելով ենք անում ամեն ինչ»,- նշեց նա: