|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Երեկ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը, դիմել է ՀՀ ԱԺ-ին` ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:
Շատ հնարավոր է, որ համաներումը տարածվի ոչ միայն քաղբանտարկյալների վրա, այլ նաեւ այն դատապարտյալների, որոնք ազատությունից զրկվել են տարբեր հանցագործությունների համար:
Ի դեպ, հայաստանյան կալանավայրերում այլեւս տեղ չկա, եւ լայնամասշտաբ համաներումը կարող է մասամբ լուծել նաեւ այս խնդիրը, մանավանդ որ` տարբեր միջազգային հեղինակավոր կառույցներ ու հասարակական կազմակերպություններ տարբեր առիթներով փաստել են, որ մեկ խցում 20-30 հոգի կալանավոր պահելը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներից է: