|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի` Աշտարակի Ոսկեվազ գյուղում գտնվող գինու-կոնյակի գործարանի վրա, ինչպես երեւվում է, տնօրեն չի գալիս:
Նույնիսկ հանրահռչակ ամերիկյան «Հեննեսի» կոնյակի գործարանի անվան հետ շփոթեցնող նմանությունը չի փրկում «Հայասիին»:
Արթուր Բաղդասարյանը գործարանի ղեկն ամենասկզբում վստահեց կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին, ապա դժգոհ մնաց ձեռնարկատիրական նրա ջիղից եւ իր բիզնեսի բախտը հանձնեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին: Ավոյանն էլ չկարողացավ «Հայասին» հասցնել «Հեննեսիի» մակարդակին: Նրան փոխարինեց Ազգային ժողովն իր ներկայությունից ազատած Արծրունի Աղաջանյանը: Մեր տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանն անհաջող է համարում նաեւ այս նշանակումը:
Թե ո՞վ կլինի գործարանի նոր տնօրենը, առայժմ որոշված չէ: Բայց կարծիք կա, որ լավագույն թեկնածուն Հեղինե Բիշարյանն է. ոչ ոք նրանից լավ չի պաշտպանի Արթուր Բաղդասարյանի բիզնես-շահերը: