|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Երեկ Ազգային ժողովը 69 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի աղմկահարույց փաթեթը:
Մինչեւ քվեարկությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատգամավորներին կոչ է արել չքվեարկել այս, ինչպես նաեւ մեկ այլ աղմկահարույց`«Պետական կենսաթոշակի մասին» օրինագծի օգտին: Քվեարկությանը, բացի ՀՅԴ-ից, չի մասնակցել նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը:
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանը երեկ, ի վերջո, ավարտվել է:
Ավելացնենք նաեւ, որ երեկ սոցիալական ցանցերում «69» խորհրդանշական թվի շուրջ բուռն քննարկումներ էին ծավալվում. «Այսօր Հայաստանի Ազգային ժողովում օտարալեզու դպրոցների մասին տխրահռչակ օրենսդրությունն ընդունվել է պատգամավորների 69 կողմ համապատասխան դիրքավորման պարագայում...», օրինակ` սա խոսուն, բայց ամենամեղմ ձեւակերպումներից մեկն է: