Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Այսօր «Օջախ» ռեստորոնում «մեկնարկում» է ՀՀԿ-ականների` ամանորյա «քեֆերի» շարքը: Ժամը 18-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ռեստորոնում են հավաքվելու ՀՀԿ-ականները" ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրավերով նախատոնոկան քեֆին կմասնակցեն «կոալիցիոն գերծընկերները»: Հրավիրյալների շարքում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
... Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պնդելու է իր առաջարկը` ուղղված Գագիկ Ծառուկյանին, այն է` ՀՀ առաղջապահության նախարարի պորտֆելը հանձնել ՀՀԿ-ին, եւ դրա փոխարեն վերցնել այլ նախարարության պորտֆել: Սերժ Սարգսյանի շրջապատից եկող խոսոկցությունների համաձայն` Սերգսյանն ամեն գնով ուզում է ԲՀԿ-ից «հետ կորզել» ՀՀ առաղջապահության նախարարի աթոռը եւ այնտեղ Հարություն Քուշկյանի փոխորեն նշանակել մեկ ուրիշին:
Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կարողոնում Քուշկյանին ընկալել որպես Ռոբերտ Քոչարյանից «տարանջատված» ֆիգուր: Եթե դեպքերը զարգանան այնպես, որ ԲՀԿ-ն «զիջի» առաղջապահության նախարարի իր պորտֆելը, ապա բացառված չէ, որ ՀՀ կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը նշանակվի առաղջապահության նախարար: