կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 22:22
Քաղաքական

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ.ՀՀԿ-ն պահպանվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ.ՀՀԿ-ն պահպանվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ
ՀՀԿ-ի 20-ամյակի «շռնդալից» միջոցառումների առիթով լավատեղյակ մարդիկ հիշեցին 20-ամյա վաղեմության մի հետաքրքիր դրվագ: Պարզվում է` այսօր հանրապետականները կամ գոյություն չէին ունենա, կամ իրենց կոստյումներին բոլորովին այլ կուսակցությունների կրծքանշաններ կփակցնեին, իսկ լավագույն դեպքում` մի քանի սոցիալապես համարյա անապահով ընկերներով մոտակա մի քյաբաբնոցում կհիշեին իրենց ջահելության տարիները, եթե ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը այլ խորհուրդ տար կուսկցության հիմնադիր  Աշոտ Նավասարդյանին: Բանն այն է, որ 1996 թվականին, երբ Հանրապետական կուսկացությունը խորհրդարանում ներկայացված էր փոքրիկ խմբակցությամբ`Աշոտ Նավասարդյան, Յուրի Բախշյան, Անդրանիկ Մարգարյան եւ Գալուստ Սահակյան, Աշոտ Նավասարդյանը մտադիր է եղել լուծարել կուսակցությունը: «Մի երեք չորս հոգի ենք, մեր կուսակցական գործունեություն կոչվածը էն է, որ Բուռնաշը մի քիչ փող է տալիս` մի քանի շիշ քյաբաբ ու գարեջուր առնելու եւ պերերիվ անելու  համար. իսկակականից հոգնել եմ»,- ասել է Աշոտը: Սակայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առարկել է եւ խորհուրդ տվել չմտածել լուծարելու մասին: «Հանրապետական» անունն է ափսոս»` փաստարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: