|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բաքվում Թուրքիայի դեսպանատան նախկին աշխատակից Թուրգութ Էրը գիրք է գրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի քաղաքական կենսագրության մասին, որը վերնագրված է «Ազատությունից բռնապետություն», տեղեկացրել է «Ազատություն» ռ/կ-ն:
Գրքում բավական մանրամասնորեն լուսաբանված է Ալիեւի գործունեությունը խորհրդային Ադրբեջանի Պետանվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ կոռուպցիոն բնույթի այն մեղադրանքները, որ ներկայացվել էին նրան 80-ականների վերջին:
Թուրք դիվանագետի գրքի ի հայտ գալը ստիպել է մի արք ադրբեջանցի պատգամավորների լրջորեն մտածել «Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիեւի մասին» օրենքի մշակման անհրաժեշտության մասին: Եթե նման օրենք ընդունվի, ապա Ադրբեջանի նախկին նախագահի կարգավիճակը հավասարազոր կլինի այն դիրքին, որն այսօր Թուրքիայում ունի Քեմալ Աթաթուրքը: «Նման քայլը գրեթե անհնարին կդարձնի քննադատությունը Ալիեւի հասցեին»,- նշել են Բաքվում: