կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-21 22:08
Հասարակություն

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Բիզնես տիկնոջ հաղթարշավը շարունակվում է

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Բիզնես տիկնոջ հաղթարշավը շարունակվում է
«ՉԻ» նոյեմբերի 17-ի համարում անդրադարձել էինք ԿԳՆ ԾԻԳ նախկին տնօրեն Կարինե Հարությունյանի` ՀՀ ԿԳՆ նախարարի տեղակալ նշանակելու փաստին: Այն ժամանակ գրել էինք, որ այս տիկնոջ գործունեությանը դեռ կանդրադառնանք: Մեր տեղեկություններով տիկին Հարությունյանը նախկին աշխատանքից` ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է Համաշխարհային բանկի պահանջով, որովհետեւ բանկը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել նրա գործունեության առանձին դրվագներում: Համապատասխան մարմինների հետ «առերեսվելու» փոխարեն` տիկին Հարությունյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով նշանակվում է ԿԳՆ փոխնախարար: Թե որն է սույն տիկնոջ` փոխնախարարի աշխատանքային ոլորտը, հայտնի չէ: Ստացվում է, որ նա փոխնախարար է առանց ոլորտի, ով ի դեպ` հայտարարում է, թե հաջորդ ԿԳ նախարարը հենց ինքն է լինելու: Ավելի ուշագրավ է հետեւյալ փաստը. Կարինե Հարությունյանը նախկինում համատեղում էր ԿԳՆ ԾԻԳ-ի եւ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրենների պաշտոնները, իսկ ներկայումս փոխնախարարի պաշտոնի հետ միասին պահպանել է դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրենների պաշտոնը: Այնպես որ` դասագրքերի բիզնեսը նորից գտնվում է բիզնես կնոջ ճանկերում, եւ դասագրքերի որակի բարելավում ապագայում չի սպասվում: Թե ինչպես Համաշխարհային բանկը, վարկը կանգնեցնելու միջոցով, պահանջեց Կարինե Հարությունյանին հեռացնել աշխատանքից ու ինչ չարաշահումներ ուա հուրացումներ հայտնաբերեց Կարինե Հարությունյանի աշխատանքային գործունեության ընթացքում, կներկայացնենք հաջորդիվ: