|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, թե ով է այն չարագործը, որը պարբերաբար եւ հետեւողականորեն ահազանգում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե եւ տեղեկացնում, թե շենքում պայթուցիկ կա տեղադրված: «Չար կատակիե հեղինակը մաքսայինի նախկին պետ, ՀՀ միլիոնատերերի ցանկում առաջին հորիզոնականներից մեկը զբաղեցրած Արմեն Ավետիսյանի հայրն էր՝ Արտաշես Ավետիսյանը: Մեր տեղեկություններով, օրերս նա արդեն կանչվել է ԱԱԾ, որտեղ ցուցմունքներ է տվել:
Ի դեպ, Արտաշես Ավետիսյանի «գծի վրա» ԱԱծ-ն դուրս է եկել բոլորովին ուրիշ գործով: Մեր տեղեկություններով, նա հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների ուշադրության կենտրոնում «սուտ մատնության» մի գործով, որի քննության ընթացքում էլ բացահայտվել է, ՊԵԿ զանգահարողը եւս Արտաշես Ավետիսյանն է:
ՀՀ իշխանությունները հիմա չգիտեն իրնչես վարվել չարագործի հետ՝ նախ, որովհետեւ նա Արմեն Ավետիսյանի հայրն է, եւ երկրորդ՝ պատկառելի տարիքում է, եւ դժվար կլինի նրա համար ծանր պատիժ կիրառելը: