ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Սունդուկյանի թատրոնը աճուրդի՞ է հանված
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին անընդհատ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Ցավոք` ամենեւվին ոչ թատերական: Այս օրերին էլ թատերական աշխարհում խոսակցություններ են պտտվում, թե ուր որ է` թատրոնը վաճառքի կհանվի, եւ ազգային թատրոնից կմնան միայն հիշողություններ: Համենայն դեպս, Սունդուկյանի թատրոն ելումուտ անող բոլորն այս օրերին խոսում են հենց միայն թատրոնի ճակատագրի մասին: Մի տարեց դերասան բուֆետում փորձում էր իր լսածը ճշտել. «Ո՞վ ա, Սաշիկը ասում են` Սաշիկն ա առնո՞ւմ, թե՝ Միշիկը: Իրանք իրար հետ կապ ունե՞ն»: Ներկաները ծիծաղեցին եւ բացատրեցին, թե ով՝ ում բարեկամն է: «Վերջը կծախեն» հուսահատվեց դերասանը, եւ «Հեյ գիտի` Փափազյան»՝ ասելով գնաց: Փաստորեն, արդեն բավականին ժամանակ է` առավոտյան բարեւելուց հետո մեկը մյուսից ճշտում են` հը, արդեն վաճառե՞լ են: