Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շաբաթ մենամարտային մարզաձևերից սամբոյում Հայաստանը հաջողություններ գրանցեց: Պրահայից Հայաստանի հավաքականը վերադարձավ 7 մեդալով: Ապրիլի 14-18-ը կայացած Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին պատանիներ, երիտասարդներ և աղջիկներ:
Պատանիներ
Մխիթարյան Գրիգոր 48 կգ` բրոնզ
Պետոյան Ռազմիկ 52 կգ` արծաթ
Ալեքսանյան Հովհաննես 56 կգ `արծաթ
Մանուկյան Ռաֆիկ 65 կգ` բրոնզ
Խաչատրյան Ռոզա 52 կգ` բրոնզ
Երիտասարդներ
Ալեքսանյան Սերյոժա 57 կգ` բրոնզ
Կարապետյան Մհեր 82 կգ` բրոնզ
Պատկերն այլ է Ստամբուլում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում: Ձախողումը ձախողման հետևից և ոչ մի մեդալ:
Տհաճ իրադարձություններն այս շաբաթ մասնավորապես կապված են ծանրամարտի հետ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մտադիր է պաշտոնապես դիմել ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիային` վերանայելու Կազանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարում թուրք մարզիկ Սելիմ Յագշիի կողմից թույլ տված խախտումը (ծանրաձողը բարձրացնելու ժամանակ նա ծալել էր ծնկները):
Հիշեցնենք, որ մրցավարական այս սխալի հետևանքով Արայիկ Միրզոյանը զրկվեց ոսկե մեդալից: Մրցավարները գրանցեցին թուրք մարզիկի մոտեցումը, իսկ հայ ծանրորդը, 250 գրամ ավելի ծանր լինելու հետևանքով, բավարարվեց արծաթե մեդալով:
Նրա հետ միասին մեքենայում գտնվել է բելառուս ծանրամարտիկ Եվգենի Ժերնոսեկը, ով այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Պետավտոտեսչության տվյալներով, Սերգեյ Լագունի վարորդական փորձը գերազանցել է 3 տարին, ՃՊՊ-ի վայրում ասֆալտե ծածկը չոր է եղել, և բոլոր ճանապարհային նշանները տեղում են եղել: Նախնական տվյալներով, երկու մարզիկներն էլ անվտանգության գոտիներով են եղել: Պատահարի պատճառները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Մրցավարական հանձնաժողովը նաև հրաժարվել էր բավարարել Հայաստանի պատվիրակության բողոքը:
Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Մի քանի օր առաջ Վարդանյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ կոտրվել էր ազդրում տեղադրված մետաղյա ձողը: Երևանում նոր վիրահատության ժամանակ վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը ուղեղի թթվածնային սնուցման հետ կապված խնդիրների պատճառով: Տվյալ պահին Վադանյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2010-ի հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ ինքը ստացել էր ոսկրի կոտրվածք:
Բելառուս ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիր , աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Սերգեյ Լագունը ավտովթարի արդյունքում մահացել է, հաղորդում է РИА Новости-ին:
Վթարը տեղի է ունեցել Նովոպոլոցկում ուրբաթ առավոտյան: Լագունն իր Peugeot-206-ով բախվել է ծառին: Մարզիկը տեղում մահացել է:
Կայացավ 2-րդ «Էլ կլասիկոն» այս մրցաշրջանում: Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև:
Դիտարժան և կատաղի պայքար էր: Բոլորն, ովքեր մինչ այս «Բարսելոնային» այլ կազմերով հաղթած Մոուրինիոյին մեղադրում էին ընտրած տակտիկայի համար, այլևս չեն խոսի: Ժոզեն, այնուամենայնիվ, կարողացավ երկար տարիներ անց արքայականին վերադարձնել արքայական գավաթը:
Հանդիպման հիմնական ժամանակը հաջողություն չբերեց կողմերից և ոչ մեկին:
Հանդիպման 103-րդ րոպեին, արքայական ակումբի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն գլխի դիպուկ հարվածով եզրափակեց ձախ եզրից Անխել Դի Մարիայի կատարած օդային փոխանցումը, որն էլ վճռորոշ եղավ կատալոնացիների համար:
Այսպիսով, արքայական ակումբը տիրացավ արքայական գավաթին:
Սակայն հաղթանակի բերկրանքն ընդհատվեց մի տհաճ պատահարով: Մադրիդում առավոտյան զբոսնելու ժամանակ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նախօրեին նվաճած Իսպանիայի բաղձալի գավաթը ձեռքից գցել է, իսկ հետո թիմի ավտուբուսն, անցել է գավաթի վրայով:
Գավաթի կտորտանքները հավաքվել են և վերադարձվել հաղթողներին, բայց այն այլևս չի զբաղեցրել իր ավանդական տեղը, ակումբի նվաճած մրցանակների կողքին: Ինքը` Սերխիո Ռամոսը, հայտարարել է, որ գավաթի հետ ամեն ինչ նորմալ է:
ESPN The Magazine ամսագիրը հրապարակել է 182 ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների մի վարկանշային ցուցակ: Պարզվում է, որ այս դասակարգման աղյուսակում է հայտնվել, Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Ըստ վարկանշային տվյալների` Հենրիխ Մխիթարյանը տարեկան 360,000 դոլար է վաստակում և համարվում է Հայաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) մերժել է Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի բողոքը (RFET)՝ կապված ԱՄՆ-ում հուլիսի 8-ից 10-ը կայանալիք ԱՄՆ-Իսպանիա Դևեսի գավաթի քառորդ եզրափակչի հանդիպման հետ, որը նախատեսված է անցկացնել Frank Erwin Center-ում:
Իսպանական կողմի պնդմամբ, ծածկը, որը հայտնի է Indoor Hard Premiere անվանմամբ, ներկայացված չէ ITF-ի կողմից պաշտոնապես հաստատված ծածկերի ցանկում։ Սակայն Դևիսի գավաթի թենիսի միջազգային ֆեդերացիայի կոմիտեն մերժել է RFET-ի բողոքը։ Ծածկը ճանաչվել է համապատասխանող բոլոր նորմերին։
Համաանգլիական «Լաուն» թենիսային ակումբի գլխավոր տնօրեն Այեն Ռիչին հայտարարել է, որ 125-րդ ուիմբլդոնյան մրցաշարի (20 հունիս - 3 հուլիս) մրցանակային ֆոնդը կկազմի 23,8 միլիոն դոլար։ Կանանց և տղամարդկանց պայքարի հաղթողները կստանան 1.800.000 դոլար. անցյալ տարի պարգևը կազմել էր 1.540.000 դոլար։
«Երկրի» մարզական մեկնաբան
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ