Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
«Կարո՞ղ եք ասել՝ ինչու՞ է ֆիզկուլտի չկայացած մարզական լրագրողին Նիկոլը ժամանակին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ:
Գեղարքունիքի մարզպետին հիշում եք արդեն. օրվա սույն հերոսն այսօր մատ էր թափ տալիս մարտունեցիների վրա, գոռում, սպառնում ու դեմքին լուրջ տոն տված հոխորտում, թե ինչու՞ էդ մարդիկ հայրենասեր չեն, ինչու՞ չեն սիրում երկիրն ու գնում են խոպան, սուտ և անիմաստ բաներ են խոսում, բղավում իր վրա:
Պարզվեց՝ սույն «նվիրյալը» ֆիզկուլտ ինստիտուտն ավարտելուց հետո ինքն էլ է գնացել խոպան, տասնյակ տարի մնացել Մոսկվայում, և միայն Նիկոլի կողմից պաշտոն ստանալուց հետո է սկսվել սրա «հայրենասիրության» բուռն շրջանը:
Բայց բոլորին կարող է հետաքրքրել՝ ինչու՞ է մասնագիտությամբ մարզական լրագրող սույն անձը 2019-ի ընտրություններից հետո նշանակվել ջրային ոլորտների պատասխանատու:
Իսկ հիմա, ուշադրություն, պարզեցի, որ սույն անձը Մոսկվայում աշխատել է ավտոլվացող, ժողովրդական լեզվով ասված՝ մոյշիկ:
Ենդաթում եմ՝ դա եղել է այսպես. Նիկոլը կանչել է մոտը և հարցրել.
- Ի՞նչ ես աշխատել Մոսկվայում
- Մոյշիկ, պարոն վարչապետ:
- Այսինքն՝ ջրի բանի հե՞տ է եղել գործդ:
- Ճիշտ այդպես, պարոն վարչապետ:
- Լավ, Կարեն, ուրեմն քեզ կնշանակենք Գեղարքունիքի ջրօգտագործողների ընկերությունում (ՋՕԸ), սկզբից կլինես փոխտնօրեն, հետո՝ տնօրեն:
Հետո էս մարդը, ինչպես գիտեք, շարունակեց ջրերի հետ իր «մասնագիտական» աշխատանքը արդեն որպես ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ: Դե իսկ հետո, քանի որ ջուր ամենաշատը կա Գեղարքունիքի մարզում (տե՛ս Սևանա լիճը), սույն խոպանչի մոյշիկը նշանակվում է արդեն Գեղարքունիքի մարզպետ:
Ահա այն հանելուկի պատասխանը, թե ինչպես չկայացած մարզական լրագրողը դարձավ «ջրերի կառավարիչ» ու մարզպետ»: