Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Եթե ինչ-որ մեկը նպատակադրվի Սայաթ Շիրինյանին բերման ենթարկելու այս անգամ ոչ թե Մարտունի, այլ՝ Աշոցք, կխնդրեինք ոստիկանության աշխատակիցներին բերման ենթարկելու գործողությունները իրականացնեն մյուս շաբաթ, այս շաբաթ շատ խառն ենք։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Անդրադառնալով Սայաթ Շիրինյանին առաջադրված մեղադրանքին, Գալստյանը հիշեցրեց, որ դատակոչում 8 վկաներ են, որոնցից 7-ը նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել, որ մեղադրանքի նյութ հանդիասացած գրառումը չեն տեսել երբևէ։
«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էին այս վկաները ներառվել դատակոչի մեջ, որովհետև ըստ էության որևէ մեղադրող տվյալ նրանք չէրին հայտնել»,- ասաց Գալստյանը։
Փաստաբանը նաև նշեց, որ ըստ տեղեկությունների, Սայաթ Շիրինյանի դեմ ցուցմունք տված ոստիկանը «Շիշ բռնողի» մականվամբ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմն է։
Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
Նաև նշենք, որ Շիրինյանի նկատմամբ քրգործ է հարուցվել ֆեյք օգտատիրոջ գրառման հիման վրա: