կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-31 23:19
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Զոհվածների մայրերն ընդդեմ Կճոյանի

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Զոհվածների մայրերն ընդդեմ Կճոյանի

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր թեմի հոգեւորականին Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռում «աշխատանքի է նշանակել» եւ կարգադրել, որ այսուհետ մատուռը գործի մյուս եկեղեցիների նման` նախկինում անվճար մոմը վաճառվի, եկեղեցական արարողություններ կատարվեն եւ այլն:

Այսինքն` համարել են, որ հատուկ զոհվածների հիշատակին եւ ի մխիթարումն զոհվածների մայրերի, ամերիկահայ բարեգործների միջոցներով կառուցված մատուռն արդեն պետք է իրենց ծառայի եւ փող բերի:

Զոհվածների մայրերի բոլոր բողոքները արդեն մի քանի ամիս շարունակվող վիճակի դեմ ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ կաթողիկոս Գարեգին Բ-ն բացատրել է, որ մատուռը պատկանում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:

Ստացվում է, որ տարիներ շարունակ սպասել են հարմար առիթի, որ մատուռն իրենցով անեն:

Մայրերի հույսը մնացել է այն, որ դիմեն ամերիկահայ Ոսկանյան ամուսիններին եւ նրանց միջոցով հիշեցնեն, թե ինչ նպատակով է կառուցվել մատուռը: Նրանք խորապես վիրավորվել են Արարատյան հայրապետական թեմի քահանա Ղեւոնդյանի հայտարարությունից` թե «ավելի լավ է քանդել օգուտ չբերող մատուռը»: