կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 13:28
Քաղաքական

Տնտեսությունը կզարգանա, եթե երիտասարդ մայրերն աշխատեն․ Փաշինյան

Մենք հույս ունենք, որ մանկապարտեզների ծրագրի բարեհաջող զարգացումը հնարավորություն կտա, որ երիտասարդ մայրերը աշխատելու հնարավորություն ունենան, ինչը կարևոր է ոչ միայն ընտանիքների բարեկեցության առումով, այլ կարևոր է երկրի տնտեսական և զարգացման պոտենցիալի առումով։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք խնդիր ունենք՝ մեր բնակչության տնտեսական ակտիվություն ունեցող մի հսկայական մասը հնարավորություն չունի ներգրավվելու տնտեսության մեջ, որովհետև մանկապարտեզ չկա․․․»,- ասաց նրա։