Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը սկսել է ավելի շատ հետաքրքրել ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցներ լվացողներին և կեղծ բանկային քարտերով գործարք անողներին։
Անցած տարի Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) կողմից իրավապահ մարմինների կասկածելի գործարքների մասով ուղարկվել է 23 հաղորդագրություն` 2009թ. 9-ի դիմաց։ 2010թ. ՖԴԿ-ի կողմից իրավապահ մարմիններին տրամադրված տեղեկությունները վերաբերել են կեղծ բանկային քարտերի օգտագործմամբ ֆինանսական զեղծարարություններին, մատակարարման ծավալների խեղաթյուրմամբ կեղծ հաշիվ-ապրանքագրերի օգտագործման դեպքերին, կեղծ սնանկության գործերին, հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերին, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված միջոցների օրինականացման փաստերին:
Ֆինանսական դիտարկումների կենտրոնի տեղեկանքի համաձայն՝ իրավապահ մարմիններին ուղղված 23 հաղորդումներից 5-ի կամ 21,7%-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, որ 2009թ. ուղարկված հաղորդագրությունների 11,1%-ի, իսկ 2008թ. 18,2%-ի հիման վրա են հարուցվել քրեական գործեր։ Անցած տարի իրավապահ մարմիններն իրենց հերթին ՖԴԿ-ից խնդրել են 53 տեղեկություններ, որոնց հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ կամ հաղորդագրությունների 15%-ի հիման վրա։
Ուշագրավ է, որ 2009թ. իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել պահանջված տեղեկատվության 23%-ի հիման վրա, իսկ 2008թ.՝ 26,3%-ի հիման վրա։
Այդ թվերից պարզ է դառնում, որ ՖԴԿ-ի հաղորդագրությունների հիման վրա հարուցված քրեական գործերի արդյունավետությունն ավելի բարձր է, քան իրավապահ մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվող քրեական գործերի արդյունավետությունը։