կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 21:45
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Հայաստանը ոչխար նաև ներմուծում է

ԿԱՊԻՏԱԼ. Հայաստանը ոչխար նաև ներմուծում է

2010թ. ոչխարի գլխաքանակի արտահանումը Վրաստանից կրճատվել է 40%-ով: Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տրամադրած տվյալների համաձայն` 2010թ. երկրից արտահանվել է 160.560 գլուխ ոչխար, մինչդեռ 2009թ. նույն ցուցանիշը կազմում էր 267.144 գլուխ:

 

Վրաստանից ոչխարի ամենամեծ գլխաքանակն արտահանվել է Հայաստան: Ըստ Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների` 2010թ. Հայաստան է արտահանվել 53.195 գլուխ ոչխար: Երկրորդ տեղն այս ցուցանիշի առումով կազմել է Իրանը, ուր արտահանվել է 40392 գլուխ ոչխար: Ի դեպ՝ Վրաստանից Ադրբեջան է արտահանվել 23.381 գլուխ ոչխար, Լիբանան` 14.297 գլուխ, Քուվեյթ` 17.110 գլուխ, Արաբական Միացյալ Էմիրություններ` 1.850 գլուխ, իսկ Կատար և Սիրիա` համապատասխանաբար 5.500 և 1.494 գլուխ:

 

Նշենք, որ 2009թ. Հայաստանից դեպի Իրան ընդհանուր $19 մլն արտահանման կառուցվածքում 1/4-ը կազմել են ոչխարները ($4,3 մլն)։