Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
zham.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն մամլո հաղորդագրություն է տարածում հետևյալ բովանդակությամբ. «...Հունվարի 17-ին տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է Սիսիան, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Նաիրի տարածքային կառույցների խորհուրդների ընտրությունների կազմակերպման հարցը, մի շարք կազմակերպչական և կադրային հարցեր:
Մտքեր են փոխանակվել Սպիտակ համայնքում սուբվենցիոն և ներդրումային ծրագրերի ակտիվացման, ինչպես նաև համայնքային կյանքի մի շարք այլ հարցերի մասին: Վարչությունը աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջար Նիկողոսյանի ջանքերին...»։
Առաջին հայացքից թվում է, թե այս հաղորդակցության մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Բայց հիշեցնենք, թե երբ է տեղի ունեցել այս նիստը: Ըստ մամլո հաղորդագրության, երեկ՝ հունվարի 17-ին: Այսինքն այն ժամանակ, երբ բոլորը քննարկում են, թե ինչպես բացել Լաչինի միջանցքը, ՔՊ-ն նույնիսկ ձևական իր հաղորդակցության մեջ չի անդրադառնում այս խնդրին:
Շատերը կասեն, թե Փաշինյանը մի անգամ չէ, որ խոսել է այս թեմայի շուրջ: Սակայն իր կուսակցությունը այս թեմայի շուրջ ոչ միայն հայտարարությամբ հանդես չի եկել, այլև նույնիսկ կարևոր չեն համարել այդ մասին մամլո հաղորդագրության մեջ: Այսինքն, Փաշինյանը նույնիսկ ձևականորեն չի ցանկանում անդրադառնալ այս խնդրին իր կուսակցության մակարդակով: Ինչը նշանակում է, որ իր համար միակ հարցը իր իշխանության պահպահման խնդիրն է: Մամլո հաղորդագրության մեջ կարմիր թելով անցնում էր հենց այս թեման:
Պարզապես ապշել կարելի է, թե ինչ աստիճանի են այս մարդիկ դարձել անհաղորդ Հայաստանի և Արցախի խնդիրներին, որ նույնիսկ ձևական մակարդակով կարիք չեն համարում թաքցնել դա:
Այդպես է լինում, երբ հանրության որակը լինում է խայտառակ ցածր, իսկ ազգի վերնախավը զբաղված է լինում ներքին կուսակցական մանր գզվռտոցներով: Այստեղ է, որ պետք է ասել, ամոթ նման վերնախավին, որ մինչ այսօր հանդուրժում է այս ամենը: Լավ և վատ ժողովուրդներ չեն լինում: Իսկ ժողովրդի խելոք լինելը կախված է իր վերնախավի գրագիտությունից և ազնվությունից:
Ցավոք, մեզ այսօր և առաջինն է պակասում, և երկրորդը: Նույն վիճակում մեր ժողովուրդը 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկվեց, սակայն հետագա 100 տարվա ընթացքում, գրեթե ոչինչ չփոխվեց: Բայց ասել, որ մենք ապագա չունենք, նույնպես չի կարելի: 100 տարի առաջ, թուրքերի մեջ առաջացավ Աթաթուրքը և այդ երկիրը ոչ միայն փոխվեց, այլև հետամնաց ժողովրդից դարձավ կիսաևրոպական ժամանակակից ազգ: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին, 28 տարի առաջ Հեյդար Ալիևը փրկեց իր երկիրը կործանումից, իսկ այսօր իր ողրդին հայտ է ներկայացնում գրավել ողջ Հայաստանը:
Այնպես որ, պատմության մեջ լինում են դեպքեր, երբ երկրի քաղաքական ճահիճը կարողանում է ճեղքել մեկ մարդ, և բոլոր գորշ գործիչները ստիպված ենթարկվում են թրենդին և երկիրը դուրս է գալիս վտանգավոր վիճակից:
Ո՞վ է կատարելու այդ շոգեքարշի դերը, որը Հայաստանի գնացքը կկարողանա դնել կրկին զարգացման ռելսերի վրա: Ահա, սա է այսօրվա գլխավոր հարցը, որի լործման արդյունքում մենք կկարողանանք փրկվել:
Սա է իրականությունը: