կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 21:43
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Օրանժը զբաղված է դրամաշորթությամբ

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Օրանժը զբաղված է դրամաշորթությամբ

Մի խումբ երիտասարդներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսպիսի վերնագրով ահազանգ են տարածել` զգուշացնելով կանանց եւ աղջիկներին չհավատալ Մարտի 8-ի առիթով ներկայացվող` «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի շարժական ինտերնետ ծառայության գովազդին:

 

Ահազանգ-հայտարարության մեջ ասված է. «Նախ նշված ծառայության մատուցման ամբողջ ընթացքում դուք դժգոհ կմնաք ձեր կապից, իսկ պայմանագրի ժամկետի լրանալուց երկու ամիս հետո նշված ՓԲԸ-ի կողմից կարող են ձեզ ներկայացվել մեծ գումարի պարտքի մասին ծանուցագրեր, որոնց մասին որեւէ ակնարկ, նախազգուշացում, հուշում դուք չեք գտնի ո'չ ձեր պայմանագրում, ո'չ էլ դրա մասին ձեզ կհաղորդեն բանավոր: Իսկ եթե այդ ամենից հետո փորձեք որեւէ իրավական հիմնավորում լսել, ապա հույս չունենաք նման հիմնավորում ստանալու, որովհետեւ ձեզ կպատասխանեն ամենասովորական զորբաների նման` կա'մ ասելով, որ իրենք այդպես են որոշել, կա'մ էլ պարզապես կփորձեն «կրուտիտ» լինել»:

 

Երիտասարդները միաժամանակ հայտարարել են. «Նրանք ովքեր հասցրել են «վայելել» «Օրանժի» այդ անակնկալը, թող կապի մեջ լինեն 094934648 հեռախոսահամարով, որովհետեւ փորձելու ենք համապատասխան իրավաբանական աջակցություն ցուցաբերել»:

 

Երիտասարդները դիմել են նաեւ բոլոր շահագրգիռ լրատվամիջոցներին` կատարված անօրինականությունը լուսաբանելու հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

 

«Միջադեպի մանրամասների մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տվյալներ կտրամադրվեն արձագանքի դեպքում: Փորձելու ենք հարցումներով պարզել, թե քանիսն են սկզբում տեղեկացվել, որ ծառայության վերջում իրենց կարող են պարտքի ծանուցագրեր ուղարկել»,- ասված է հայտարարության վերջում: