կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-30 15:13
Քաղաքական

Համենայն դեպս, «Օրանժը» չի հայտարարել, որ Հայաստանում գործարար մթնոլորտը նպաստավոր չէ. Կարեն Ճշմարիտյան

Համենայն դեպս, «Օրանժը» չի հայտարարել, որ Հայաստանում գործարար մթնոլորտը նպաստավոր չէ. Կարեն Ճշմարիտյան

Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես՞ կմեկնաբանի «Յուքոմ» ընկերութան կողմից «Օրանժ»-ի գնումը, պատասխանեց. «Սովորական գործարք»:

Հարցին` գուցե «Օրանժ» ընկերությունը չկարողացա՞վ հարմարվել  Հայաստանի գործարար միջավայրին, նախարարը պատասխանեց. ««Օրանժ» ընկերությունը, համենայն դեպս, այդպիսի հայտարարություն չի արել, որ Հայաստանն իր համար հարմար չէ, կամ Հայաստանում գործարար մթնոլորտն այնպիսին չէ, որ իրենք շարունակեն իրենց հետագա գործունեությունը: Այսօր շուկայում նրանք լուրջ դերակատարություն ունեն այն առումով, որ ևս 2 ընկերություն նրանց մուտքից հետո բավականին իջեցրեցին սակագները: Այսինքն` «Օրանժ»-ից նման ազդակներ չենք ստացել, որ իրենց գործունեությանը խոչընդոտել են»: