|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) նոր ղեկավար է նշանակվել Եվգենի Բիբինը, որն այդ պաշտոնում փոխարինել է Եվգենի Գլադունչիկին:
Բիբինն այդ պաշտոնին նշանակվել է ՀԷՑ-ի 100% բաժնեմասի սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ: Մինչ նշանակումը նա զբաղեցրել է «Վոլգոգրդաէներգո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Ըստ ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության` Եվգենի Գլադունչիկը կշարունակի աշխատանքը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունում: Հայաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` դեռ հոկտեմբերին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավարությունը Գլադունչիկին կասկածել էր ֆինանսական մեքենայությունների մեջ, եւ աուդիտի արդյունքում հայտնաբերվել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի խախտում: