կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-13 11:20
Քաղաքական

Բիբինը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ` մորս. Այվազյանը սրբագրում է իր պահվածքը

Բիբինը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ` մորս. Այվազյանը սրբագրում է իր պահվածքը

Երեկ ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմայով խորհրդարանական լսումների գլխավոր ինտրիգը ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինի կողմից լսումներին չներկայանալն էր, այն դեպքում, երբ ըստ օրակարգի, նա պետք է հանդես գար հիմնական զեկույցով: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաստատել էր, որ Բիբինը կանխավ չի հայտնել, որ չի ներկայանալու լսումներին:

Միայն լսումներից մեկ ժամ առաջ գրություն է ուղարկել ԱԺ, որում գրված է, որ այն, ինչ պետք է ասի կայքում դրված է, ավելացնելու ոչինչ չունի, ուստի նպատակահարմար չի գտնում լսումներին ներկայանալ: Ուշագրավ է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լսումների սկզբում չգիտես ինչու հայտարարեց, որ Բիբինը զբաղված է, այդ իսկ պատճառով էլ չի կարող ներկայանալ ԱԺ: Հետո արդեն Այվազյանը ընթերցեց Բիբինի ուղարկած գրությունը: Yerkir.am-ը Այվազյանից փորձեց պարզել, թե ինչու էր առավոտյան ասում, որ Բիբինը զբաղված է, գուցե խոսել է իր հետ: «Ես ինչի՞ պետք է իր հետ խոսեմ, երևի գործերով զբաղված է եղել, որ չի եկել: Բիբինը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս: Բիբինին ինչի՞ պետք է պաշտպանեմ»,-հայտարարեց նա: