Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի քանի հարցեր ուղղեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին:
«Դուք ունե՞ք ցուցակը, թե ինչ բարեգործություններ է արել ՀԷՑ-ը` անկախ այն ամենից` դա սակագնի մեջ արտացոլվե՞լ է, թե՞ ոչ: Դա բեռ է, որովհետև բոլոր հարկատուների հաշվին մարդիկ արել են հետևյալ բարեգործությունները՝ մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հասարակական կազմակերպություններ, Հովիկ Աբրահամյանի եկեղեցի, մկրտություններ, ամուսնություններ և այլն: Ո՞վ է դիմել ՀԷՑ-ին այդ բարեգործությունները անելու համար: Դուք ասացիք, որ ՀԷՑ-ը ոչ տնտեսապես հիմնավորված վարկեր է վերցրել, մինչդեռ` այդ չափի վարկերի երաշխավորը կառավարությունն է: Ինչո՞ւ կառավարությունը դա չի վերահսկել: Ստացա՞ք Երևանի ՋԷԿ-ի ու Վրաստանի միջև կնքված պայմանագիրը, դա ի՞նչ ազդեցություն է թողնում սակագնի վրա»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի բարեգործությունների մասով նշեց, որ իրենց շահույթի հաշվին բարեգործություն անելը նրանց իրավունքն է, և որ իրեն հետաքրքիր չէ այդ բարեգործությունների չափը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ նման իրավիճակներում բոլորը հայտնվում են արձագանքողի դերում, և հայտնի չէ` եթե մի օր արթնանան, ու ՀԷՑ-ը, որպես ընկերություն, չլինի, ի՞նչ է լինելու այդ ժամանակ: «Ես թուղթ ունեմ, որ 80-ականների արտադրության «ԳԱԶ 53» մեքենայի նորոգման վրա միլիոնավոր դրամներ են ծախսվում: Եթե մեր համակարգը սպասարկում են «ԳԱԶ» մակնիշի մեքենաներով, ուրեմն թող Բիբինը «ԳԱԶ 24»-ով ման գա»,- ասաց պատգամավորը:
Ի դեպ, Արամ Մանուկյանի մյուս հարցերին էլ Ռոբերտ Նազարյանը հստակ պատասխան չտվեց: