Արդեն հայտնել ենք, որ ՀՀԿ խմբակցությունն ԱԺ-ում փակ քննարկում է անցկացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով, որին մասնակցում էին բոլոր ՀՀԿ-ական պատգամավորները, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը և ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը:
Ավելի քան երեք ժամ տևած հանդիպումից հետո Բիբինը դուրս եկավ ու, լսելով բոլոր լրագրողների հարցերը, ոչինչ չպատասխանեց, միայն լրագրողներից պահանջեց ճանապարհ բացել իր համար, ինչին լրագրողները ընդդիմացան: Բիբինը, լրագրողներին հրելով, հեռացավ:
Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նույնպես չցանկացավ պարզաբանումներ տալ: «Եթե Բիբինը չի ցանկանում պարզաբանել, ես ի՞նչ պարզաբանեմ»,- ասաց նա: