Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր նախքան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը կայացնելը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ընթերցեց ՀԷՑ-ի նախագահ Եվգենի Բիբինի ուղարկած նամակը:
Նամակում Բիբինը, մասնավորապես, ասել է, որ նշված որոշման նախագիծը (սակագինը ոչ թե 17, այլ 6.93 դրամով թանկացնելու դեպքում) հաստատվելու դեպքում ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը:
«Վերը նշվածի առնչությամբ սակագների հաստատումից հետո ընկերությունը կդիմի հանձնաժողովին` ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով: Միաժամանակ, ցանկանում ենք ընդգծել, որ նման մոտեցման դեպքում, երբ սակագնում անտեսվում է տնտեսապես հիմնավորված ծախսերի գերակշիռ մասը, ընկերությունը հորդորում է հանձնաժողովին` ուշադրություն դարձնել կայացված որոշման կարևորությանը և դրանից բխող պատասխանատվությանը, քանի որ այս պարագայում ընկերությունը հայտնում է իր պարտականությունների` անհրաժեշտ ծավալով կատարման անհնարինության մասին»,- կարդաց Նազարյանը` հավելելով, որ վերջում էլ գրված է` հարգանքներով` պարոն Բիբին: