| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ շարունակվում է բողոքի ակցիան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Ցուցարարների հետ է նաև ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար պարզապես անընդունելի է Բիբինի նման մոտեցումը: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը այսօր ներկա չէր ՀԾԿՀ-ի նիստին:
Ռուստամյանը նշեց, որ հանձնաժողովը բացահայտել է այնպիսի բաներ, որոնք ապացուցում են, որ անարդյունավետ կառավարում է տեղի ունեցել:
Բացի այդ` նա կարծիք հայտնեց, որ անհրաժեշտություն է, որ ՀԾԿՀ-ի կազմում ընդգրկված լինեն ընդդիմադիրներ:
Ըստ Արմեն Ռուստամյանի` Բիբինը, որպես մենաշնորհ ընկերության ներկայացուցիչ, կարող էր չգալ հանձնաժողովի նիստին, սակայն, նկատի ունենալով սպառողների նկատմամբ հարգանքը, պետք է գար: «Մեծ հաշվով նա մոնոպոլ ընկերության ղեկավար է, ներկայացրել է հայտ, իսկ մնացածն արդեն մեր գործն է: Բայց Բիբինը պարտավոր էր հարգել առնվազն իր սպառողներին. մամուլով են իրար հետ խոսում, ճիշտ չէ: Ինքն էլ գիտի, որ համապատասխան փաստարկներ չկան»,- ասաց Ռուստամյանը:
Նա հավելեց, որ իշխանությունները չունեն իրավական լծակներ` Բիբինին ստիպողաբար նիստին բերելու: