Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինը գրություն է ուղարկել ԱԺ` բացատրելով, թե ինչու չի ներկայացել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումներին: Yerkir.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Առավոտյան նամակ ա ուղարկել, որ` մեր ամբողջ ասելիքը, հիմնավորումները դրված են կայքում, ավելացնելու ոչինչ չունեն և նպատակահարմար չեն գտնում ներկայանալ լսումներին»,- ասաց նա:
Մեր հարցին` արդյո՞ք նրա վարքագիծը չի նշանակում անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դա նշանակում է երկու բան` կա՛մ ինչ հնչում է այստեղ, նա դրա հետ համաձայն է, կա՛մ նրա համար միևնույն է»:
Լսումների ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ընթերցեց Բիբինի ուղարկած նամակը: Ուշագրավ է, բայց ընդամենը առավոտյան նույն Այվազյանը հայտարարել էր, որ Բիբինը զբաղվածության պատճառով չի ներկայացել ԱԺ: