Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ, առաջինը հիմնական զեկույցով հանդես եկավ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով սակագնի բարձրացման հիմնավորումները:
Գործոններից մեկը, ըստ նրա, դրամի արժեզրկումն է եղել, որը հանգեցրել է վառելիքի ձեռք բերման ծախսերի ավելացման: Նա հերթով ներկայացրեց բոլոր այն ընկերությունների հայտերը, որոնք դիմել էին ՀԾԿՀ-ին՝ սակագինը վերանայելու հայտով: Կանգ առնելով ՀԷՑ-ի հայտի վրա` Նազարյանը ներկայացրեց, թե որքան կորուստներ է ունեցել այդ ընկերությունը, նշեց, որ չհիմնավորված կորուստներ են եղել այդ ընկերությունում, այն է՝ թանկարժեք մեքենաներ և վարձակալվող բնակարաններ:
«Ամփոփելով հաշվարկները` կարող ենք ասել, որ էլեկտրաէներգիան կթանկանա 6,93 դրամով՝ կիլովատտ ժամի դիմաց»,- ասաց նա:
Ռոբերտ Նազարյանը ափսոսանք հայտնեց, որ ՀԷՑ-ի նախագահ Եվգենի Բիբինը չի ներկայացել լսումներին, և ցանկացավ պատասխանել երեկ երեկոյան մի քանի լրատվամիջոցների հետ Բիբինի հարցազրույցին, որում նա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մեջ մեղադրել էր կառավարության վարած քաղաքականությունը: Նազարյանը նշեց, որ երբ քննարկումներ են կազմակերպել Հանրապետական խմբակցությունում, որին ներկայացել էր Բիբինը, նա ամբողջ մեղքը գցել է արտադրող կայանների վրա` որևէ կերպ չանդրադառնալով` իր ղեկավարած ընկերության մեջ կա՞ն թերացումներ, սխալներ ու վատ մենեջմենթ, որոնք ենթակա են շտկման: