Մեր տեղեկություններով, մինչեւ տարեվերջ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն ազտվելու է զբաղեցրած պաշտոնից: Թեեւ պաշտոնապես նրա ազատումը պայմանավորվելու է «այլ աշխատանքի տեղափոխվելու հանգամանքով», սակայն իրականում խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարությունը դժգոհ է Հայաստանում Գլադունչիկի աշխատանքից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, այս պահին ՀԷՑ-ի ապագա տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուն համարվում է ներկայիս «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի Վոլգոգրադի տարածաշրջանի ծառայություններից մեկի տնօրենը՝ Վիդին ազգանունով: