Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ՀԷՑ-ի տնօրենի մասնակցությամբ խորհրդակցության մասին, նշեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ, հնչեցրել են բազմաթիվ հարցեր, որոնք մտահոգում են հանրությանը:
«Էլեկտրաէներգիայի թանկացման հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց հետո մենք առաջին անգամ էինք հանդիպում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր տնօրենի հետ: Պետք է ասեմ, որ տեղի ունեցավ արդյունավետ քննարկում: Մեր խմբակցության պատգամավորները էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված իրենց մտահոգություններն են ներկայացրել, ինչպես նաև հնչեցրել են իրենց հուզող բազմաթիվ հարցերը, որոնք այսօր մտահոգում են նաև մեր հանրությանը»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ն կսպասի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, իսկ մինչև այդ կլինեն լսումներ: Բայց դրանից առաջ ՀՀԿ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, քանի որ և\' լավ բանի, և\' վատ բանի պատասխանատվությունը մնում է մեծամասնության վրա. ՀՀԿ-ն երկուշաբթի օրը կգումարի խմբակցության նիստ, որից հետո էլ կհայտնի իր դիրքորոշումը սակագնի բարձրացման վերաբերյալ:
Հարցին, թե քննարկման ժամանակ համոզվե՞լ են, որ սակագնի բարձրացումը հիմնավորված է, Բաղդասարյանը պատասխանեց, որ համոզվելու կարիք չկա, ինչը կլինի օբյեկտիվ և հանրության կողմից ընկալելի, այդպես էլ կլինի:
Հարցին` եթե հանձնաժողովը դեռ նիստ չի գումարել, ինչպե՞ս է Ռոբերտ Նազարյանը հայտարարում, որ սակագինը կբարձրանա, պատասպանեց .«Իրենք նման հայտարարություններ անում են այնքանով, որքանով ունեն օբյեկտիվ փաստարկներ: Դա դեռ չի նշանակում, որ իրենք ներկայացրել են ինչ-որ թիվ, և հաճախ լրագրողներն էլ շահարկում են, թե դա կարող է համաձայնեցվել իշխանությունների հետ»:
«Արդյո՞ք ՀՀԿ-ականները Բիբինին ներկայացրեցին, թե ինչ սոցիալական վիճակում է գտնվում ՀՀ քաղաքացին» հարցին, Բաղդասարյանը պատասխանեց, թե իրենք նրան ասել են այն, ինչ անհրաժեշտ է: «Ինքն առայժմ հիմնավորումներ չտվեց, ինձ թվում է, որ հետևություններ կանեն, կգնան և կմտորեն այդ ուղղությամբ: Ինձ թվում է շտապողականություն պետք չէ ցուցաբերել, լսումներ կհրավիրվեն, որի ժամանակ իրենք իրենց պատճառաբանությունները կասեն»,- ասաց նա: