|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ըստ Ղարաբաղում շրջանառվող տեղեկությունների, անցած շաբաթվա վերջին սկանդալային վեճ է տեղի ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ ԼՂՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ներկայում ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցի միջեւ: Թե ի՞նչն է եղել երկու կուսակիցների վեճի պատճառը, առայժմ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, բանը հասել էր նրան, որ կողմերը դանակ են հանել իրար դեմ:
Ի դեպ, նշենք, որ Հյուսնունցը իր քաղաքական կարիերայի գագաթնակետին հասել էր նույն Հարությունյանի օժանդակությամբ: Դեռ ավելին, անցած տարվա մայիսին ԼՂՀ-ում կայացած ԱԺ ընտրություններում հենց Հարությունյանի ջանքերով է Հյուսնունցը մեծամասնական ընտրակարգով դարձել ԼՂՀ ԱԺ պատգամավոր, այն դեպքում, երբ հենց Հյուսնունցի անձի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կային, եւ վերջինս, մեղմ ասած, այնքան էլ չէր ընդունվում հասարակության կողմից: