|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Կոալիցիայում հարմար դիրք ընդունելուց հետո Արթուր Բաղդասարյանը միանգամայն հաջողակ բիզնես է դրել` նա պաշտոններ է վաճառում: Երբեմն, իհարկե, վրիպում է` կանխավճար վերցնելուց հետո չկարողանալով իր խոստացած աթոռին նստեցնել «գնորդին»:
Այսպես, լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Գեղարքունիքի ՕԵԿ-ական փոխմարզպետն իր մերձավորների մոտ տրտնջացել է, թե Արթուրիկն իրեն խաբել է, ինքն էլ ոգեւորված մեծ փողեր աշխատելու հրապուրիչ հեռանկարից` պարտք է արել ու հիմա չգիտի` ինչպես տակից դուրս գա, որովհետեւ հասկանալի է դարձել, որ ՕԵԿ կուսակցապետին տրված 40 հազար դոլարը կորած փող է, եւ տեսանելի ապագայում այդ գումարը «աշխատելու» հեռանկար չկա: ՕԵԿ նվիրյալը, երեւի, գործից անտեղյակ մարդ է եղել, այլապես կիմանար, որ փոխմարզպետների, ինչպես նաեւ փոխնախարարների հաստիքների մեծ մասը «փող աշխատելու» հետ ավելի քիչ կապ ունեն, քան շատ ու շատ վարչության պետերի հաստիքները: