կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-12 22:30
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Երկու թերթոն, երկուսն էլ` մի բոյի

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Երկու թերթոն, երկուսն էլ` մի բոյի

Առաջիկայում կսկսեն հրապարակվել երկու նոր թերթ: Ըստ իշխանական պրոյեկտի` թերթերից մեկի թիրախը պետք է լինեն կոալիցիան ներկայացնող կուսակցությունները, իսկ մյուսինը` անձամբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թերթերի շարքում տեղ գրավելու նպատակով դրանք պետք է «ընդդիմադիր» լինեն, այսինքն` լուծելով իրենց հիմնական խնդիրները, հնարավորինս վնասեն ընդդիմությանը` փորձելով ընթերցող փախցնել:

 

Չբավարարվելով ամբողջ հեռուստաեթերը գրավելով, կայքերն իրենցով անելու հաջորդ կամ անհաջող ջանքերով, տարբեր լրատվամիջոցներում «շուկայական» էջեր լցնելու եւ նույնիսկ «շուկայական լրագրողներ» պահելու եղանակով` իշխանությունները վերջերս որոշել են եւս երկու թերթ հրապարակ նետել: Հայակական «մեդիա-մագնատի» կարգավիճակում հաստատվող Միքայել Մինասյանը` Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը, որոշել է, որ Սերժ Սարգսյանի «յուրային» հակառակորդները համարյա ընդդիմության չափ վտանգավոր են, նոր օրաթերթերից մեկը պետք է լայն ճակատով պայքարի Սերժ Սարգսյանի կոալիցիոն գործընկերների դեմ` թույլ չտալով, որ «Օրինաց երկրի», «Բարգավաճի» եւ նույնիսկ «հարազատ» «Հանրապետականի» ամբիցիաներն իրենց ուտեն, իսկ մյուսի թիվ մեկ թիրախը պետք է լինի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 

Ծրագրված է երկու թերթերը «ընդդիմադիր տեսքի» բերել, սակայն ինչ անուն էլ դնեն, կարճ ժամանակում որեւէ մեկի համար գաղտնիք չի լինի, որ «Քո թերթը» եւ «Չգիտեմ` ում թերթը» իրականում «Միշիկի թերթեր» են: Որքան էլ տխուր լինի` իրականությունն այն է, որ հայկական լրատվադաշտը կարելի է դասակարգել հենց այդ բաժանման հիմքով` «Միշիկի թերթեր (կայք, եթեր)» եւ «Ոչ-Միշիկի թերթեր (կայք)»: