կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 18:55
Քաղաքական Տարածաշրջան

«Անսարալլահի» գործողություններն ի ցույց են դնում Պակիստանի և Թուրքիայի ստեղծած «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակությունը․ իրանագետ

«Անսարալլահի» գործողություններն ի ցույց են դնում Պակիստանի և Թուրքիայի ստեղծած «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակությունը․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն։ Դրանք ոչ թե մարտավարական, այլ հենց ռազմավարական բնույթի են, ինչը հսկայական ազդեցութուն է թողնում Մերձավոր Արևելքում լայն իմաստով։

«Անսարալլահի» գործողություններն, ըստ էության, հանգեցրել են Սաուդյան Արաբիայի «նավթային» շրջափակմանը, և այդ երկրի, Պակիստանի ու Թուրքիայի միջև վերջերս ստեղծված «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակության ցուցադրմանը։ 

Կարմիր ծովում իսրայելական Էյլաթ նավահանգիստը նույնպես, փաստացիորեն, կորցրել է իր նշանակությունը։

Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը՝ Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումների կրճատման դեպքում։ 

Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի՝ ստեղծելով նկատելի ռիսկեր ներքաղաքական կայունության առումով, ինչն իր հերթին վտանգում է Թուրքիայի դիրքերի ամրապնդումն այդ երկրի ներսում։

Եվ այս ամենն իրականացրել է Իրանի դաշնակից «Անսսրալլահը»՝ զեյդիական շիայական գաղափարախոսությամբ զինված մի ուժ, որի գաղափարական հայր, Իրանում հոգևոր կրթություն ստացած Հուսեյն ալ-Հութին՝ հետևելով իր նախնիների ավանդույթին, պնդում էր, որ խաղաղությունը նվաճվում է պատերազմով, այլ ոչ թե հանձնվելով»։