|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիան դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութ է ստեղծել, Հայաստանն էլ այն ունենալու ցանկություն է հայտնել. գրել է Habertuk-ը՝ նշելով, որ դեկտեմբեր ամսին Թուրքիայում արագորեն տարածված և ավելի քան 100 անասունի վնասած դաբաղի վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար երկրի գյուղատնտեսության նախարարությունը աշխատանքներ է սկսել մեկ ամիս առաջ:
Ըստ կայքի՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունում պատվաստանյութը հավանության է արժանացել, և այն կարող է վաճառվել այլ երկրներում:
Haberturk-ը առանձնապես շեշտել է, որ Հայաստանն ու Վրաստանը Թուրքիայում կիրառվող պատվաստանյութի առաջին պատվիրատուներից են: