|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինան չպետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և ԵՄ-ի միջև: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկին ընդառաջ։
«Ոչինչ չի կարող արդարացել այն, ինչ Ռուսաստանն անում է իր հարևանների հանդեպ»,- հայտարարել է նա։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մի շարքում է դրել Ուկրաինայում, Ղրիմում և Վրաստանում 2008-ին կատարված իրադարձությունները: Նա նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական երկխոսության միջոցով:
Նշենք, որ ավելի վաղ թուրք նախարարը քննադատել է Ղրիմում թաթարների կարգավիճակը: