կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 10:19
Տարածաշրջան

Թուրքիայի գործողություններն ավելի շատ ՔԲԿ-ի դեմ են ուղղված, քան ԻՊ-ի. ԱՄՆ ՊՆ

Թուրքիայի գործողություններն ավելի շատ ՔԲԿ-ի դեմ են ուղղված, քան ԻՊ-ի. ԱՄՆ ՊՆ
Թուրքիայի գործողություններն ավելի շատ ՔԲԿ-ի դեմ են ուղղված, քան ԻՊ-ի. նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:

Ըստ Demokrathaber-ի՝ նախարարը հայտնել է, որ Թուրքիայի օդային գործողությունները ուղղված չեն ԻՊ-ի դեմ, և Թուրքիան պետք է ԻՊ-ի դեմ պայքարում ավելի շատ նախաձեռնություններ իրականացնի:

Քարթերի խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան զբաղվի ԻՊ-ի ղեկավարների և խմբավորմանը աջակցողներին հայտնաբերման գործով:

«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը Թուրքիայի սահմաններից ներս ահաբեկչական կազմակերպություն է: Մենք հասկանում ենք Թուրքիայի այդ մտահոգությունը, սակայն ցանկանում ենք ԻՊ-ի դեմ պայքարում ավելի շատ նախաձեռնություններ տեսնել նրա կողմից»,- հայտարարել է ամերիկացի նախարարը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ ԻՊ-ի դեմ պայքարում բավականին աջակցություն չցուցաբերելը «լուրջ խնդիր» կլինի: