|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանն այլևս ճանաչում է Պաղեստինի պետությունը, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցախի հայության նկատմամբ իրականացրած ցեղասպանական բնույթի էթնիկ զտումից հետո էներգակիրներ է մատակարարում Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային գործողություններով աչքի ընկած Նեթանյահուի վարչախմբին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական համերաշխության մասին ճամարտակող Բաքվի երեսպաշտ վարչախմբի իրական բնույթի մասին։
Այսուհետ ցանկացած իսլամական երկիր՝ և հատկապես Պակիստանը, Բաքվի բարբարոսական վարչախմբին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի անմարդկային կոտորածին օգնողին մի երկրի դեմ, որը ճանաչում է պաղեստինցիների՝ սեփական պետություն ունենալու բնական իրավունքը»։