|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Պակիստանի նախագահ Իմրան Հանը, որը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, Իսլամական համագործակցություն կազմակերպության համաժողովի ընթացքում գովեստի խոսքեր է ասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մուհամմադի հասցեին:
«Իսլամական աշխարհը ղեկավարող երկու առաջնորդ ունենք, մեկն Էրդողանն է, մյուսը` Մահաթհիրը: Մենք տեսանք, թե ինչպես է զարգացել Մալայզիան` պայքարելով կոռուպցիայի դեմ: Նույնը տեսնում ենք, թե ինչպես է Էրդողանի ղեկավարած Թուրքիան վերափոխվում ու հզորացնում իր տնտեսությունը: Մենք պետք է օրինակ վերցնենք նրանից», - Հանի խոսքերն է մեջբերում sabah.com.tr կայքը: