Միասին կարող ենք
կարևոր
1246 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-28 14:09
Հասարակություն

ՀՀ պաշտոնական արձագանքից հետո վրացական որոշ ԶԼՄ-ներ հեռացրել են Ջիլիզա գյուղը հանձնելու մասին լուրը

ՀՀ պաշտոնական արձագանքից հետո վրացական որոշ ԶԼՄ-ներ հեռացրել են Ջիլիզա գյուղը հանձնելու մասին լուրը

Vector News-ը գրում է․ «Մի շարք վրացական լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը պետք է փոխանցի Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը Վրաստանին։

Այս հրապարակումներին արձագանքելով՝ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի այլ երկրի փոխանցման վերաբերյալ որևէ հայտարարություն, ծրագիր կամ պայմանավորվածություն չկա։ Նա ընդգծել է, որ նման հրապարակումները մտացածին են և նախկինում ևս բազմիցս հերքվել են պաշտոնական կողմի կողմից։

Նաև, առկա տվյալների համաձայն, հերքման հրապարակումից հետո որոշ վրացական լրատվամիջոցներ իրենց էջերից հեռացրել են համապատասխան հրապարակումները։