Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Yerkir.am-ը դիմել էր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին հետևյալ տեղեկատվությունը ստանալու խնդրանքով.
«Արդյոք քննարկվո՞ւմ է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքի կամ համալսարանի այլ տարածքի Հայաստանում ֆրանսիական համալսարանին ամբողջությամբ կամ մասնակի ՀԱՆՁՆԵԼՈՒ վերաբերյալ հարց, ինչպես նաև արդյոք Ֆրանսիայի դեսպանի կամ դեսպանության այլ աշխատակցի հետ այցելե՞լ եք ագրարային համալսարան և քննարկե՞լ եք տարածքի ՀԱՆՁՆՄԱՆ հարց»:
Կոմիտեից ստացված պատասխանում մասնավորապես ասվում, է որ ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ֆրանսիայի դեսպանի և ֆրանսիական կողմի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարան կատարված այցի նպատակն է եղել ագրարային ոլորտում Հայաստան-Ֆրանսիա կրթական համագործակցության ընդլայնման հնարավորությունների քննարկումը, այդ թվում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներգրավմամբ՝ որպես տեղական գործընկեր: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որևէ մասնաշենքի մասնակի կամ ամբողջական ՕՏԱՐՄԱՆ (ընդգծումը` Yerkir.am-ի) հարց ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությունում չի քննարկվում:
Հայոցյանին ուղղված մեր հարցման մեջ հստակ նշված է ՀԱՆՁՆՈՒՄ տերմինը: Օրինակ, վերոնշյալ անշարժ գույքը կարող է ֆրանսիական համալսարանին հանձնվել անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով: Սակայն Կոմիտեի պատասխանում օգտագործվել է ՕՏԱՐՈՒՄ տերմինը: Այսպիսով, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ըստ էության, չի հերքել ագրարայինի մասնաշենքը ֆրանսիականին հանձնելու վերաբերյալ լուրը: