Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ը պաշտոնական այցով կայցելի Վրաստան: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Հունիսի 18-ին Թբիլիսիում` նախագահական պալատում, տեղի կունենա Հայաստանի նախագահին դիմավորելու հանդիսավոր արարողությունը:
Դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումից հետո երկու պետությունների նախագահները մամուլի համար համատեղ հայտարարությամբ հանդես կգան:
Նույն օրը երեկոյան կկայանա Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Հունիսի 19-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ, կքննարկվեն երկու երկրների համագործակցության հետ կապված հարցեր:
Ուշագրավ է, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում այցի մասին ոչինչ չի հաղորդվում:
Հ.Գ. Երբ լուրը տեղադրեցինք մեր կայքում, համարյա միաժամանակ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հայտնվեց դրա հաստատումը: