կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 13:31
Աշխարհ

Թուրքերը սկսել են նահանջել Իդլիբից Պուտին-Էրդողան հանդիպումից հետո. ԶԼՄ–ներ

Թուրքերը սկսել են նահանջել Իդլիբից Պուտին-Էրդողան հանդիպումից հետո. ԶԼՄ–ներ

Մի շարք լրատվամիջոցներ, ըստ Սիրիայի ռազմական շրջանակների աղբյուրների, հայտնում են, որ թուրքական բանակը նահանջում է Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից դեպի հյուսիս: Դա սկսվել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո: Տեղեկատվությունը  Avia.pro պորտալինն է:

Թուրքական տանկերն ու այլ զրահատեխնիկա արդեն լքել են Իդլիբի մի մասը: Զորամիավորումների տեղաշարժն ընթանում է M4 մայրուղով: Միևնույն ժամանակ, թուրքական բանակը պահպանում է վերահսկողությունը բուն ճանապարհի վրա: Avia.pro-ն նաև հայտնել է, որ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Իդլիբում մեկօրյա լռության օր է կազմակերպել թուրքամետ զինյալների դիրքերը ռմբակոծելուց հետո:

Սեպտեմբերի 29-ին Պուտինի-Էրդողան բանակցությունների ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Արցախում: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը:

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կոչ էր արել ԱՄՆ-ին և Թուրքիային՝ դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, քանի որ դրանք անօրինական են այնտեղ: Նախարարը նաև զգուշացրել էր հանրապետության հյուսիսային նահանգների զինյալներին, որ օգնություն չխնդրեն օտարերկրյա ռազմական կոնտինգենտներից: