Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որտեղ ահազանգում է Փակ շուկայումշինարարության վերսկսման մասին: Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Հարգելի Պրն Տ. Մարգարյան,
Այս պահին շինարարություն է ընթանում Երևանի Փակ Շուկայում։ Տեղյակ եմ, որ շինարարություն իրականացնողը երկու անգամ վարչական տույժի է ենթարկվել։
Արդյոք հուշարձան հանդիսացող Փակ շուկայի արտաքին ծավալներից դուրս լրացուցիչ հարկաբաժիններ կառուցելու համար կա՞ համապատասխան թույտվություն։ Եվ, առհասարակ, կա՞ արդյոք սահմանված կարգով հաստատված նախագիծ և թույլտվություն քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար»։
Գրառմանը պատասխանել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը:
«Հարգելի Լիլիթ Գալստյան, Դուք իրավացի եք. Փակ շուկայում առանց վերահաստատված նախագծի շինարարական աշխատանքները շարունակելու փաստի կապակցույամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմվել է կրկնակի արձանագրություն և Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ կառուցապատողը ենթարկվել է վարչական տույժի` նշանակելով 2,5 մլն. դրամի տուգանք: Ինչ վերաբերում է այս պահին շուկայում շինարարական աշխատանքները շարունակելուն, ապա Ձեր ահազանգից հետո, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցներն արդեն այցելել են հիշյալ վայր և ձեռնարկված միջոցների արդյունքում այսօր վերսկսված աշխատանքներն արդեն դադարեցվել են»: