Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաշխարհային մամուլի, հատկապես` բրիտանական The Mirror, Independent, Daily Mail թերթերի արձագանքներից հետո Թուրքիայում առեւտրականների ու արհեստավորների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները ներողություն են խնդրել իռլանդացի զբոսաշրջիկից, ով նոկաուտի էր ենթարկել իր վրա հարձակված 15 թուրքի:
Ըստ T24-ի՝ նրանք ներողություն են խնդրել իռլանդացուց՝ դատապարտելով կատարվածը: Կոնֆեդերացիայի ներկայացուցիչները նշել են, որ կատարվածը հարիր չէ Թուրքիայի զբոսաշրջությանը: «Մեզ սազական չէ, ամաչում և դատապարտում եմ»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Պոլսի Աքսարայ թաղամասում ջուր գնելու համար իռլանդացի զբոսաշրջիկը բացել էր խանութի սառնարանը, սակայն շիշ վերցնելիս տապալել սառնարանում առկա մյուս շշերը, ինչի պատճառով էլ խանութպանն ու նրա ընկերները հարձակվել էին իռլանդացու վրա, սակայն իրենք էին նոկաուտի ենթարկվել իռլանդացու կողմից: