Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս վրացական ԶԼՄ-ները դարձյալ բարձրացրել են վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վրացական Դավիդ Գարեջիի վանական համալիրի խնդիրը, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Վրացական «Մտավարի» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Ադրբեջանցի սահմանապահները ոչ միայն տարածք չեն թողնում վանքի վանականներին, այլև Ուդաբնո վանքի մոտակայքում քարերից գրություն են պատրաստել ադրբեջաներենով՝ «Իմ սիրտը հայրենիքին» (ադրբ. vətən, sənə canım fəda), ինչը զայրացրել է վրացիներին։ Վրաստանի ՆԳՆ-ն չի կարողացել պարզաբանել, թե երբ է այդ գրությունը հայտնվել։
Ադրբեջանցիները նաև համալիրից հանում են նաև որմնանկարները և սրբապատկերները։
Վրացական վանքի բռնազավթումը սկսվել է 2019 թ. ամռանը։ Ադրբեջանցիները վանքի մոտակայքում կառուցել են սահմանապահ ծառայության նոր հենակետ և իրականացնում են մշտական վերահսկողություն։
Երկու երկրների անկախացումից հետո չի իրականացվել սահմանների ամբողջական սահմանագծում։ Գարեջիի վրացական պատկանելությունը աներկբա է, սակայն ադրբեջանցիները, ինչպես արդեն ընդուված է, հայտարարում են, որ «վանական համալիրը աղվանական մշակույթի մաս է, իսկ այս լարված իրավիճակը հայերի ձեռքի գործն է, որոնք ցանկանում են փչացնել վրաց-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»։