|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը
«Դատախազը Քննչական կոմիտեից ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք:
Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,- ArmeniaSputnik–ին հայտնել են դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։
Հիշեցնենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանն ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորվել էր Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո։
Ապրիլի 3-ին Մինասյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Աբովյան»-ի հիմնարկ, ինչից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է։
Նրան նախ տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց, ապա՝ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն։